կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է. Խաժակյան

Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է. Խաժակյան

Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում էՔաղաքապետարանում ով ինչ ուզում անում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու ՛՛Լույս՛՛ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր առիթ ունեցա ներկա գտնվելու կարմիր գծերի տուգանքների վարույթին և որպես քաղաքացի տեսնելու, թե ինչպե՞ս է իրականացվում վարչարարությունը։

Պարզվում է այս հարցում ևս ներկաները ջանք են ներդրել, տեղից խնդրահարույց այս համակարգը ապականելու համար։ Քաղաքապետը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ է նշանակել մի մարդու, ով կարծում է, որ տուգանք նշանակելու/չնշանակելու հարցը կարող է լուծվել օրենքը՝ իր պատկերացումներով մեկնաբանելու շրջանակում։

Հիմա փորձում եմ հասկանալ վիճակագրությունը և տեսնում եմ, որ պաշտոնյան իսկապես գործում է ըստ իր ցանկությունների։ Մի դեպքում բոլորովին նույն դեպքով տուգանք նշանակվում է, մյուսով՝ «ջրվում»։

Առաջիկայում մանրամասն ուսումնասիրելու եմ ոլորտի խնդիրները և հանդես գամ ամբողջական լուսաբանմամբ՛՛։

  • Կիսվել: