ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավագանու նիստի օրակարգում է իմ ու Թեհմինա Վարդանյանի հեղինակած՝ կառավարությանն ու վարչապետին ուղղված ուղերձը. Խաժակյան

Ավագանու նիստի օրակարգում է իմ ու Թեհմինա Վարդանյանի հեղինակած՝ կառավարությանն ու վարչապետին ուղղված ուղերձը. Խաժակյան

Այսօր 18:00 Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու իրավական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում է ընդգրկված իմ և գործընկերոջս՝ Թեհմինա Վարդանյանի հեղինակած կառավարությանը և վարչապետի ուղղված ուղերձը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

՛՛Նման ուղերձներ ընդունել են Հայաստանի շատ ու շատ համայնքներ, այդ թվում Սյունիքի համայնքների գերակշիռ մասը:

Մեր նախագիծը շրջանառության մեջ էր դրվել շուրջ չորս ամիս առաջ և առաջիկա նիստին այն ընդգրկվել է ավագանու հերթական նիստի օրակարգում՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: