ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դավաճաններին սպասում է քաղաքական աղբանոցը. Արման Բաբաջանյան

Դավաճաններին սպասում է քաղաքական աղբանոցը. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հետևյալ վերտառությամբ՝ ՛՛Դավաճաններին սպասում է քաղաքական աղբանոցը՛՛: Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սադրանքին ու նշել, որ այսօր սահմանագծին ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ Երևանում ու հանրապետության տարբեր հատվածներում ՛՛իրենց քաղաքական կամ քաղաքացիական հորջորջող տարբեր խմբակներ շարունակել են իրենց հակապետական գործողություններն այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել՛՛։
 
Բաբաջանյանը, մասնավորապես, գրել է. ՛Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուիս-արևելյան ուղղությամբ՝ սահմանագծի Տաուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ուժերը դիմել են սադրանքի՝ արժանանալով հայկական զինված ուժերի կոշտ պատասխանին։ Նույն օրը երեկոյան ադրբեջանական զինուժը կրակահերթեր է արձակել նույն ուղղությամբ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ և հրետանի՝ կրկին արժնանալով հայկական կողմի կոշտ հակազդեցությանը։
 
Որոշակի ընդհատումներով կրակահերթերը շարունակվել են գիշերվա և այսօրվա ընթացքում։ Այսինքն՝ գործ ունենք հակառակորդի կողմից հրահրված հերթական ռազմական սադրանքի հետ, ինչը նշանակում է, որ մենք կրկկին գտնվում ենք պատերաքզմական իրավիճակում։
 
Թվում էր, թե այս պայմաններում առանց բացառության բոլոր անհատներն ու ուժերը՝ մի կողմ դնելով ներքին–քաղաքական և այլ տարաձայնությունները պետք է համախմբվեին պետության ու զինված ուժերի շուրջ՝ հակառակորդին ցույց տալով, որ որևէ սադրանքի դեպքում հայ ժողովուրդը միակամ է աներկբայորեն։
 
Սակայն իրականությունը ցավոք, այլ է։ Այսօր սահմանագծին ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ Երևանում ու հանրապետության տարբեր հատվածներում իրենց քաղաքական կամ քաղաքացիական հորջորջող տարբեր խմբակներ շարունակել են իրենց հակապետական գործողություններն այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։
 
Այդ գործողություններն արժանացել են շատ որոշակի քաղաքական խմբերի ու ուժերի բացահայտ ու ստվերային աջակցությանը։ Այս երևութը ոչ միայն ուղղակի դատապարտելի է ու անթույալտրելի, այլ ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական գործունեություն։ Որևէ այլ բնորոշում հնարավոր չէ գտնել այն երևույթին, երբ հակառակորդի կողմից մեր դիրքերն ու բնակավայրրերը ռմբակոծելու պայմաններում Երևանում կամ այլ բնկակավայրերում տեղի են ունենում իշխանության դեմ ուղղված էժանագին ակցիաներ, որոնք սպասարկում են նեղ անձնային-խմբային նպատակներ։
 
Այդ ակցիաներն ուղղված են այն իշխանության դեմ, որն այդ նույն ժամերին պայքարում է հակառակորդի սանձազերծած ռազմական հերթական ավանտյուրայի դեմ սահմանագծում։ Արտաքին ագրեսիայի դեպքում ներքաղաքական ցանկացած պայքար ուղղակի դադարում է․ դա քաղաքականության ու պետականության ոսկե կանոն է, որն անգամ չի քննարկվում որևէ նորմալ երկրում ու հասարակությունում։
 
Հայաստանում, ցավոք, ինչպես շատ երևույթներ, այս իրողությունը ևս դուրս է ոսկե կամ որևէ այլ կանոնից։ Բայց անկախ ամեն ինչից՝ դավաճանությունը մնում է դավաճանություն և առաջին հերթին հասարակությունն իր համարժեք ու կոշտ վերաբերմւոնքով նման ուժերին պետք է ուղարկի այնտեղ, որտեղ գտնվում են հակապետական տարրերն ու դավաճանները։ Քաղաքական աղբանոցը շատ մեղմ բնորոշում է նմաննների վերջին հանգրվանի համար՛՛։

 

  • Կիսվել: