հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դատապարտում ենք իշխանությունների ռեպրեսիվ մեթոդները` ընդդիմախոսների ձայնը լռեցնելու համար. ՀԿԿ

Դատապարտում ենք իշխանությունների ռեպրեսիվ մեթոդները` ընդդիմախոսների ձայնը լռեցնելու համար. ՀԿԿ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Հայաստանում օրեցօր խորացող ներքաղաքական, տնտեսական և առողջապահական ճգնաժամը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

Չնայած նրան, որ մեր խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը հասարակարգի փոփոխության հարց չի դնում, բացի կոմունիստներից, որը ի զորու է լուծել բոլոր վերոնշյալ խնդիրները, այնուամենայնիվ խստորեն դատապարտում ենք իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ մեթոդները` ընդդիմախոսների ձայնը լռեցնելու համար։ Ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները ոտնահարելով հնարավոր չէ ժողովրդավարություն կառուցել։

Կոչ ենք անում իշխանություններին` վերանայել իրենց քաղաքականությունը, հանգիստ թողնել ընդդիմությանը և իրապես զբաղվել պետության առջև ծառացած խնդիրների լուծմամբ»։

  • Կիսվել: