երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Դատախազության հետ համագործակցող անձը կարող է ազատվել պատժից. ԱԺ-ն քննարկեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը

Դատախազության հետ համագործակցող անձը կարող է ազատվել պատժից. ԱԺ-ն քննարկեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը

Քրեական դատավարության օրենսգրքի նորամուծություններից են վերդիկտի և դատավճռի փուլերը: ԱԺ-ում ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

«Վերդիկտի փուլում դատարանն անդրադառնում է անձի մեղավորության հարցին, իսկ դատավճռի փուլում՝ ռեաբիլիտացիայի, պատժի կամ գույքային հայցի հարցերին»,- նշեց Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ տարանջատել են, որպեսզի դատարանը նախ մեղավորության խնդիրը քննարկի, հետո  անդրադառնա պատժատեսակին և այլ հարցերին, ինչը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:

 

«Հաջորդ նորամուծությունը համագործակցության վարույթի ներմուծումն է, որի էությունն այն է, որ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն է ստանում բացահայտել նոր հանցանք, և դրա շնորհիվ վարույթի շրջանակում ստանալ կա՛մ ավելի մեղմ պատժատեսակ, կա՛մ պատժից պայմանականորեն ազատվել, կամ առհասարակ պատժից ազատվել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այն նպաստելու է քրեական գործերով քննության արդյունավետության բարձրացմանը, ապացույցների ձեռքբերմանը:

  • Կիսվել: