ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծման կարիք ունի․ Ալեն Սիմոնյանը՝  Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը վերացնելու մասին

Դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծման կարիք ունի․ Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը վերացնելու մասին

Մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի՝ այսօր կայացրած որոշումը, որով դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որոշումը վառ ապացույցն է, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծման կարիք ունի:

«Այն պնդումները, որ մեր տարբեր գործընկերներ անում են, թե միգուցե դրա ժամանակը չէ, սին են: Դատական համակարգի հարցը պետք է օր առաջ լուծել, և այսօր նույնպես ընդունված օրենքների, մեկ օր առաջ ընդունված օրենքների միտումը դա է: Կլուծվի, դա էլ կլուծվի:

Հասկանում եք, որ սաբոտաժ է տեղի ունենում, հասկանում եք, որ տարբեր մարմիններում փողի հաշվին, ստի հաշվին փորձում են կանգնեցնել, խանգարել, նույնիսկ շահարկում են կորոնավիրուսը: Ոչ մի բանի առաջ չեն կանգնում, չեն էլ կանգնելու իրենց միլիոնները փրկելու համար, դժվար է, բայց պետք է առաջ գնանք»,- նշեց Սիմոնյանը:

  • Կիսվել: