հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է. Ուրիխանյանը՝ Նավալնու վերաբերյալ ռեպորտաժի մասին

Դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է. Ուրիխանյանը՝ Նավալնու վերաբերյալ ռեպորտաժի մասին

Երբ իշխանության էր գալիս մի մարդ, որն ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավոր հռչակել էր Ռուսաստանին, արդեն պետք էր գիտակցել, որ Նավալնու նման հայատյաց նացիոնալիստը մի օր էլ հայտնվելու է Հանրայինի եթերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երբ իշխանության էր գալիս մի մարդ, որն օրինագիծ էր բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ՀԱՊԿ-ը համարել էր անիմաստ կառույց, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավոր հռչակել էր Ռուսաստանին, արդեն պետք էր գիտակցել, որ Նավալնու նման հայատյաց նացիոնալիստը մի օր էլ հայտնվելու է Հանրայինի եթերում։ Հասկանալի է, որ դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև մեր ազգային ու պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է, ընդորում՝ հաշվարկած դրսևորում։ Եվ սա դեռ ընդամենը «ծաղիկներն» են»։

  • Կիսվել: