երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցուցարարները հեռանում են կառավարության շենքի մոտից. ակցիաները կշարունակվեն վաղը

Ցուցարարները հեռանում են կառավարության շենքի մոտից. ակցիաները կշարունակվեն վաղը

Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ կազմակերպած քաղաքացիները հեռանում են կառավարության շենքի մոտից:

Նշենք, որ իրավիճակը կառավարության մոտ լարվել էր, ոստիկանները բերման էին ենթարկե 46 քաղաքացիների:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։

Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղը առավոտյան 7:30-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են, փակելու են ինչպես փողոցներ, այնպես էլ խաչմերուկներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ընդդիմադիրները կոչ են արել վաղվանից դասադուլ և գործադուլ հայտարարել:

Նշենք, որ վաղը՝ 11:00-ին, սպասվում է նաև կառավարության նիստ, և քաղաքացիները պատրաստվում են 10:00-ից շրջափակել կառավարության շենքը:

 

  • Կիսվել: