կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ. ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանի մասին

Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ. ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանի խմբակն ամեն գնով փորձում է Հայաստանը դարձնել գործիք Ռուսաստան-Արեւմուտք առճակատման հարցերի լուծման ուղղությամբ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Սա ամենա վտանգավոր գործընթացն է: Չի կարելի արհեստականորեն ստեղծել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը Հայաստանին դիտարկի որպես թշնամի, կամ Իրանը Հայաստանին դիտարկի որպես ոչ վստահելի հարեւան պետություն եւ այլն:

Հայաստանի իշխանությունը սկուտեղի վրա մատուցել է Հայաստանը որպես երկու կենտրոնների վեճի հարթակ, դաշտ:

Սրանից պետք է դուրս գանք: Ինչո՞ւ ես արհեստականորեն տանում մի տեղ, որտեղ շանս չունես փրկվելու: Լինելով շախմատիստ, մտնում ես բոքսի հրապարակ ու փորձում ես բոքս կպնել, այն էլ մերկ ձեռքերով: Իր խոսքերով, ցլերի դեմ ենք դուրս գալիս: Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ»,-ասաց նա:

  • Կիսվել: