ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չունենալ սահմանագծված պետական սահման՝ նշանակում է հնարավորություն տալ կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Չախոյան

Չունենալ սահմանագծված պետական սահման՝ նշանակում է հնարավորություն տալ կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Չախոյան

Դեմ լինել փոխհամաձայնեցված սահմանազատմանը, նշանակում է դեմ լինել պետական սահման ունենալուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը` անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:

«Դեմ լինել փոխհամաձայնեցված սահմանազատմանը, նշանակում է դեմ լինել պետական սահման ունենալուն։

Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է հնարավորություն տալ կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է անընդհատ գտնվել պատերազմի սպառնալիքի տակ։

Հետևաբար նրանք, ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, որպեսզի գոնե այդ գնով հեղաշրջում անեն ու Հայաստանը վերածեն ծայրագավառի»,- մասնավորապես գրել է նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

  • Կիսվել: