չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին, Հայաստանը շարունակում է սադրանքների դիմել»․ Բայրամով

«Չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին, Հայաստանը շարունակում է սադրանքների դիմել»․ Բայրամով

«Հայաստանը չի հրաժարվում սադրանքներից», - այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Միշել Սիսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին, Հայաստանը շարունակում է սադրանքների դիմել», - APA գործակալության փոխանցմամբ` պնդել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։ Բայրամովի խոսքով «Հայաստանը չնայած ստանձնած պարտավորություններին, շարունակում է ականային վտանգներ ստեղծել»։

Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման և կրակ է բացելու հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, վիրավորվել մեկը:

  • Կիսվել: