հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չինաստանի ԱԳՆ-ն հուսով է, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի քաղաքական երկխոսության միջոցով 

Չինաստանի ԱԳՆ-ն հուսով է, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի քաղաքական երկխոսության միջոցով 

Չինաստանի ԱԳՆ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը սառը դատողությամբ կառաջնորդվեն, կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն լարվածության հետագա աճից և կլուծեն խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով, ասել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վանգ Վենբինի՝ պատասխանելով Reuters-ի հարցին։

Ներկայացնում ենք հարցիուպատասխանի ոչ պաշտոնական թարգմանությունը.

Հարց Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած լուրջ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 16 զինվորական և մի քանի քաղաքացիական անձ: Սա կասկածի տակ է դնում կայունությունը Հարավային Կովկասում, որը հանդիսանում է գազա- և նավթամուղների անցման կարևոր միջանցք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

Վանգ Վենբին Մենք ստացել ենք համապատասխան զեկույցներ: Տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի: Հույս ունենք, որ ներգրավված կողմերը սառը դատողությամբ կառաջնորդվեն, կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն լարվածության հետագա աճից և կլուծեն խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով:

 

  • Կիսվել: