հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չեմ պատրաստվում դառնալ իշխող կուսակցության կամակատարը. Թեհմինա Վարդանյան

Չեմ պատրաստվում դառնալ իշխող կուսակցության կամակատարը. Թեհմինա Վարդանյան

Չեմ ստորագրել և չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա նշել է. ««Հարգելի՛ լրագրողներ,

հարգելի՛ համաքաղաքացիներ,

վստահ եմ՝ որևէ մեկիդ համար գաղտնիք չի վերջին երեք տարվա քաղաքային անցուդարձը, մասնավորապես իմ և Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետ և ընդդիմադիր ավագանու անդամ հարաբերությունները: Ուզում եմ վստահեցնել, որ որևէ բան չի փոխվել մինչ այս պահը:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ չեմ պատրաստվում դառնալ իշխող կուսակցության կամակատարը:

Այդուհանդերձ, չեմ ստորագրել և չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը:

Մնացյալի մասին ավելի հանգամանալից կխոսեմ առաջիկայում»։

  • Կիսվել: