ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չէի կարող չգնալ քննիչ հանձնաժողովի նիստին, թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Չէի կարող չգնալ քննիչ հանձնաժողովի նիստին, թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Ճշմարտությունը հետևյալն է. 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց։ Այս մասին ֆեյսբուքյան տեսանյութում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է Սերժ Սարգսյանը:

«1994 թվականից ի վեր՝ սրանք ամենալայնամասշտաբ ռազական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին, և այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության», - ասել է նա:

Հարցին՝ արդյոք ապրիլյան քննիչ հանձնաժողովի նպատակը քաղաքական չէր, և ինչո՞ւ որոշեց գնալ նիստին, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիսիտի: Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչիչ չունեմ: Նույնիսկ եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, այո՛, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը, և դա պետք է արձանագրվեր:

Վերջնական եզրակացությունը կանենք, երբ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի ԱԺ: Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից»:

  • Կիսվել: