շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացվեց․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացվեց․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը։

«Իմ քայլի» շուրջ տաս պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 121 կողմ ձայն:

Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է`զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից  տասնչորս տարի ժամկետով:

Ինչպես նաև՝ նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

  • Կիսվել: