հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քրեական գործերի ընթացքը, սխալվում է. վարչապետի խոսնակ

Եթե Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քրեական գործերի ընթացքը, սխալվում է. վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կոշտ քննադատությանը իշխող ուժի հասցեին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ՛՛:

 

 

  • Կիսվել: