շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բոլորիդ կսպասենք սեպտեմբերի 26-ին, Խաչքարերի պուրակում. Սուրեն Պետրոսյան

Բոլորիդ կսպասենք սեպտեմբերի 26-ին, Խաչքարերի պուրակում. Սուրեն Պետրոսյան

Որոշում ենք կայացրել վաղը սեպտեմբերի 26-ին ժ․17։00 հանդիպել նույն վայրում՝ Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ, որը հացադուլի օրերին դարձել էր յուրատեսակ քննարկման հարթակ, և այնտեղ շարունակել մեր համատեղ հետագա քայլերի քննարկումը երկիրն այս ծանրագույն ճգնաժամից դուրս բերելու ճանապարհին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՛՛Ժողովրդավարական համախմբում՛՛ կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը: 

՛՛Բոլորիդ կսպասենք վաղը՝ սեպտեմբերի 26-ին ժ․17։00 Խաչքարերի պուրակում Գարեգին Նժդեհի արձանի մոտ՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը, որը հայտարարել էր՝ ի պաշտպանություն Արցախի:

  • Կիսվել: