Բնակչության 12 տոկոսը գտնվում են ռիսկային գոտում. Պարետ
Հայաստանի մշտական բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 35օ հազար մարդ, գտնվում են ռիսկային գոտում՝ ըստ տարիքի անկախ առողջային վիճակից, այս պահին ԱԺ-ում ընթացող հատուկ նիստում հայտարարեց ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: Ըստ Ավինյանի, ռիսկային խումբը կազմվել է քաղաքացիների տարիքի և որոշ հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, սրտի իշեհմիկ հիվանդությունների համադրության արդյունքում:
«Անհնար է վարակն ամբողջովին վերացնել, դա հնարավոր է պատվաստումների միջոցով, որը սակայն դեռ չի հայտնաբերվել և հնարավոր է ամիսներ անց եթե ոչ մեկ տարի հետո», հայտարարեց Ավինյանը։
Նշենք, որ ԱԺ հատուկ նիստին ներկա են կառավարության անդամները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։


