շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է՝ ով է Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ

Հայտնի է՝ ով է Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ

Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության (Վիտալի Բալասանյանի ղեկավարած) Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը:

՛՛Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:

Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց:

Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:

Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումներում Նիկոլին անվանում է էֆենդի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: