կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները, Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը. Ղալիբաֆ

Քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները, Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը. Ղալիբաֆ

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել, իրանցի ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, իսկ ամերիկացիների պարտավորությունները չեն իրականացվել, չի մնա բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը բացելու փոքր-ինչ անգամ հնարավորություն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Կատարի միջնորդներով ԱՄՆ-ին են փոխանցել պատերազմի դադարեցման պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին:

 

  • Կիսվել: