ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ զոհերի թիվը հասավ 4-ի

Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ զոհերի թիվը հասավ 4-ի

Վաշինգտոնում ակցիաների ժամանակ 4 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության ղեկավար Ռոբերտ Կոնտին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան Էշլի Բեբիթթը, ով ծանր վիրավորում էր ստացել:

Կոնտին տեղեկացրել է, որ մի կին մահացել է ոստիկաններից մեկի կողմից արձակված կրակոցի արդյունքում: Բժիշկներն ամեն ինչ արել են վերջինիս կյանքը փրկելու համար, սակայն ամեն ինչ զուր է եղել. «Բացի նրանից, կա ևս 3 զոհ»,-ասել է նա:

Բոլոր զոհերը չափահաս են:

Կոնտին հավելել է, որ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 52 մարդ, ոմանք՝ անօրինական զենք կրելու համար, իսկ մեծ մասը՝ պարետային ժամը խախտելու համար, որը մտցվել է Կոլումբիա շրջանում:

  • Կիսվել: