ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲԿ-ների կառավարումն արտակարգ իրավիճակների պայմաներում կփոխանցվի ԱՆ-ին

ԲԿ-ների կառավարումն արտակարգ իրավիճակների պայմաներում կփոխանցվի ԱՆ-ին

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը Կառավարության այսօրվա նիստին զեկուցեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծերին։

Նախագծով նախատեսվում է, որ Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների՝ անկախ սեփականության ձևից, կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով: Ինչ վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ապա վերջինս պատասխանատվություն է սահմանում նախագծով սահմանված պարտավորությունների չկատարման համար` տուգանքի ձևով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով:

Սա ենթադրում է, որ եթե բժիշկը հրաժարվի նախարարի հրամանով գործուղվել ինչ-որ տեղ աշխատելու՝ կարող է տուգանվել։

  • Կիսվել: