երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ԲՀԿ պատգամավորը կոռուպցիոն մեխանիզմների մասին գրառման համար հրավիրվել է ոստիկանություն

ԲՀԿ պատգամավորը կոռուպցիոն մեխանիզմների մասին գրառման համար հրավիրվել է ոստիկանություն

ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ իշխանության ներկայացուցիչները գնումների ոլորտում մշակել են կոռուպցիոն մեխանիզմներ, այսպես ասած՝ թաթախված են մաքսանենգ գործունեության մեջ, Հայաստանում և արտերկրում ձեռք են բերել թանկարժեք բնակարաններ և այլն։ ԱԺ պատգամավորի գրառումը հրապարակվել էր նաև որոշ լրատվամիջոցներում։

Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել հիշյալ հրապարակումը՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։

Հոդվածի կապակցությամբ պարզաբանումների և հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում տալու նպատակով՝ հունիսի 10-ին Արտյոմ Ծառուկյանը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ պայքարի վարչություն, որտեղ, հայտնել է, որ բացի իր գրառած տեղեկություններից՝ այլ տվյալների չի տիրապետում, հրաժարվել է վերը նշված տեղեկությունների կապակցությամբ հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ հիմնավոր որևէ փաստերի չի տիրապետում և բավարար հիմքեր չունի

  • Կիսվել: