երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բերման ենթարկվեցին

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բերման ենթարկվեցին

Քիչ արած Ազգային անվտանգության ծառայության մոտից մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվեցին, որոնք հավաքվել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին աջակցելու: Նա այս պահին ԱԱԾ-ում ցուցմունք է տալիս վկայի կարգավիճակով:

Ձեևբակալվածների մեջ են  ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինձ կոշտ ձերբակալեցին։ Ունեմ վնասվածքներ` թեթև է, բան չկա։ Մի քանի թեթև հարված, թեթև քերծվածք ոտքիս ու բութ մատս էլ դռան տակ մնաց։ էդքան բան։ Ես հավաքը միայն դիտարկում էի ու կոչ էի անում չդիմադրել ու չձերբակալել պատգամավոր Աբովյանին: Փաստաբաններին խնդրում եմ այցելել բաժիններ։ Մի ձերբակալված կարծես ուշագնաց էր»։

Արման Աբովյանին այնուհետ բաց  թողեցին: 

Նշենք, որ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Ծառուկյանի և ԲՀԿ այլ անդամների բնակավայրերում: Ըստ ԱԱԾ-ի հարուցված է երկու քրգործ` մեկը ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելու փաստով, մյուսը Ծառուկյանին պատկանող խաղատնային բիզնեսի կողմից պետությունից մոտ 40 մլրդ դրամի հարկեր է թաքցրել փաստով:

 

  • Կիսվել: