ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվեցին․ ԱԺ նախագահին դիմում է ուղարկվել

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվեցին․ ԱԺ նախագահին դիմում է ուղարկվել

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։

«Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, քննության առարկային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև։

  • Կիսվել: