շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲՀԿ-ն դեմ է սեփականության գործընթացի օրինականությունը ստուգող քնննիչ հանձնաժողովին. Բաբաջանյան

ԲՀԿ-ն դեմ է սեփականության գործընթացի օրինականությունը ստուգող քնննիչ հանձնաժողովին. Բաբաջանյան

ԲՀԿ-Ն ԴԵՄ Է 1991 ԹՎԱԿԱՆԻՑ Ի ՎԵՐ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՂ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա նշել է, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը գտնում է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսավորղների և պոտենցիալ ներդրողների համար:

Բաբաջանյանը, մասնավորապես, գրել է. «Դեկտեմբերի 19-ին հանդես էի եկել նախաձեռնությամբ՝ Ազգային Ժողովում ստեղծել 1991 թվականից ի վեր տեղի ունեցած սեփականաշնորհման օրինականությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու ակնկալիքով պաշտոնապես դիմել էի ԱԺ երեք՝ Իմ քայլը, Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություններին:

Ազգային Ժողովի Իմ քայլը խմբակցությունը՝ ողջունելով քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ինքին, ներկայացրել էր դրա ստեղծման նպատակահարմարության հետ կապված մի քանի վերապահումներ և դրան հղում անելով՝ տեղեկացրել, որ դեմ է հանդես գալիս իմ նախաձեռնությանը:

Այսօր ստացել եմ նաև ԱԺ Բարագավաճ Հայաստան խմբակցության պաշտոնական պատասխանը: Դրանում ասվում է, որ չնայած սեփականաշնորհման գործընթացում եղել են խնդիրներ, այդուհանդերձ քննիչ հանձնաժողովի ստեղծումը չի լուծելու այդ խնդիրները՝ հաշվի առնելով 1991 թվականին հաջորդած սեփականաշնորհման գործընթացի հսկայական ծավալը:

Բարգավաճ Հայաստան խմբակցությունը գտնում է նաև, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսավորղների և պոտենցիալ ներդրողների համար: Այս հանգամանքներից ելնելով՝ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը ևս նպատակահարմար չի համարում այս պահին քաղաքական աջակցություն ցուցաբերել իմ նախաձեռնությանը:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության դիրքորոշման մասին կտեղեկացնեմ հաջորդիվ»:

Արման Բաբաջանյան / Arman Babajanyan-ի լուսանկարը:
 
 

  • Կիսվել: