հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԲՀԿ հրատապ հավաքն ավարտվեց. քննարկվել է Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցը

ԲՀԿ հրատապ հավաքն ավարտվեց. քննարկվել է Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցը

ArmLur.am-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները պահանջելու են ամբողջ կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս հարցը ԲՀԿ-ականները քննարկել են այսօր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը: 

Եվ ահա, մեր տեղեկություններով, հանդիպումն ավարտվել է, որի ժամանակ էլ քննարկել են նաև այդ հարցը: Պատգամավոր Շաքե Իսայանից կրկին անգամ հետաքրքրվեցինք՝ արդյոք նիստի ժամանակ քննարկվել է կառավարության հրաժարականի հարցը, և իրենք բարձրաձայնելու են այդ մասին, թե` ոչ: Իսայանը ի պատասխան հայտնեց, թե Գագիկ Ծառուկյանն արդեն անդրադարձել է այդ հարցին՝ ասելով, թե կառավարությունը պետք է փոխվի 100 տոկոսով:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի՝ մի քանի օր առաջ ելույթում հնչեցրած խոսքերը՝ կապված կառավարության աշխատանքի հետ, երբ ԲՀԿ նախագահը շեշտել էր, թե գործադիր իշխանությունը ձախողվել է:

  • Կիսվել: