հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բելառուսում ձերբակալել են նախագահական թեկնածու Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավարին

Բելառուսում ձերբակալել են նախագահական թեկնածու Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավարին

Բելառուսում իրավապահ մարմինները ձերբակալել են Մարիա Մորոզին, որը ղեկավարում է Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թեկնածուի մամուլի քարտուղար Աննա Կրասուլինան։

«Ինչպես հայտնել են ձերբակալության ժամանակ, Մորոզը ձերբակալվել է վարչական գործընթացին մասնակցելու համար։ Հաշվի առնելով, որ այսօր հանգստյան օր է, դա նշանակում է, որ մինչև երկուշաբթի նա ազատ չի արձակվի», - ասել է Կրասուլինան։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ։

  • Կիսվել: