հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բելառուսի նախագահի հայտարարությունը նոնսենս է, բայց դրա պատճառները Հայաստանը պետք է փնտրի իր մեջ. Արմեն Ռուստամյան

Բելառուսի նախագահի հայտարարությունը նոնսենս է, բայց դրա պատճառները Հայաստանը պետք է փնտրի իր մեջ. Արմեն Ռուստամյան

Բելառուսի նախագահի հայտարարությունը նոնսենս է դիվանագիտությունում, բայց դրա պատճառները Հայաստանը պետք է փնտրի իր մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։

«Բնական է, որ նման հայտարարություններ չպետք է լինեն։ Սա նոնսենս է միջազգային դիվանագիտական պրակտիկայում, սկանդալային դրվագներից մեկը։ Բայց պատճառները պետք է փնտրենք մեր մեջ։ Մենք թույլ ենք տալիս այդպես խոսել մեզ հետ։ Եվ միայն Լուկաշենկոն չի դա անում», - նշեց նա։

Ռուստամյանի խոսքով՝ Լուկաշենկոն այն օդիոզ անձնավորություններից մեկն է, որոնք ասում են, ինչ մտածում են՝ հաշվի չառնելով՝ կարելի է նման բառապաշար օգտագործել, թե ոչ։

«Բայց դա վկայում է լուրջ ներքին խնդիրների և այն մասին, թե ինչ է տեղի ունենում կուլիսների հետևում», - նշեց Ռուստամյանը։

  • Կիսվել: