շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բայրամովն ու Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդրա Պապադոպուլուին, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Բայրամովը մանրամասն պատմել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի օրակարգի, Արցախի տարածքներում իրականացվող ՛՛վերականգնման և շինարարական աշխատանքների՛՛ մասին։

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

 

 

  • Կիսվել: