հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բարձր ենք գնահատում ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը. Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանում ԱՄԷ դեսպանին

Բարձր ենք գնահատում ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը. Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանում ԱՄԷ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային: ԱԺ խոսնակը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` մաղթելով հաջող գործունեություն:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը: Մտքեր են փոխանակվել երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության ուղենշային դրույթներ մշակելու շուրջ: Այս համատեքստում քննարկվել է միջխորհրդարանական խմբերի գործունեության կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված ջանքերի կարեւորությունը:

  • Կիսվել: