շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաքվի ցույցերն ադրբեջանակն իշխանությունների ձեռագիրն է․ Շիրակ Թորոսյան

Բաքվի ցույցերն ադրբեջանակն իշխանությունների ձեռագիրն է․ Շիրակ Թորոսյան

Բաքվի ցույցերն ադրբեջանակն իշխանությունների ձեռագիրն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագորղների հետ ճեպազրույցում հայտարարեց իմքայլական պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Ըստ նրա՝ որևէ մեկը չի հավատա, որ Բաքվում զանգվածային ցույց լինի ու այդ շարժումները չսահմանափակեն կամ չարգելեն, եթե դրանք մեղմ ասած չեն թույլատրված իշխանությունների կողմից։

«Դա պատերազմական հռետորաբանության հերթական դրսեւորումն է, իբր ժողովուրդն է ոտքի ելել ռազմական գործողությունները շարունակելու պահանջով: Իրենք գիտեն, որ ցանկացած ռազմական գործողություն Ադրբեջանի համար հղի է կորստաբեր հետեւաքներով: Նրանք կորցնելու են ավելի մեծաքանակ զինուժ, տեխնիկա եւ հավանական է, որ կկորցնեն տարածքներ: Թող իրենք որոշեն, թե Ալիեւի իշխանությունն ինչի կգնա, կգնա էսկալացիայի, թե կմնա Մինսկի խմբի տրամաբանության մեջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սկսված գործողություններին, նա ասաց, որ «նախ եւ առաջ Ալիեւի ներքին խնդիրներն են առաջ գալիս, որը պայմանավորված է նրա իշխանության խախուտությամբ»։ 

  • Կիսվել: