հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բաքուն աստիճանաբար ընդլայնում է Արցախի վրա ճնշման հնարավորությունները․ Տիգրան Աբրահամյան

Բաքուն աստիճանաբար ընդլայնում է Արցախի վրա ճնշման հնարավորությունները․ Տիգրան Աբրահամյան

Բաքուն աստիճանաբար ընդլայնում է Արցախի վրա ճնշման հնարավորությունները, եւ դա չի սահմանափակվում միայն գազամատակարարման կասեցմամբ։ Այս մասին մարտի 24-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ տվյալ փուլում բոլոր մարտահրավերների եւ սպառնալիքների մասին խոսելն անարդյունավետ է։ Այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ Արցախի շուրջ տագնապալի գործընթացներ են տեղի ունենում։ «Ստեղծված իրավիճակից ելքը դեռ չի քննարկվում»,- ասաց Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է գազամատակարարման խնդրին, պատգամավորը դա հումանիտար աղետ անվանեց։ Նրա խոսքով՝ գազամատակարարման խափանումները շղթայական ռեակցիա են առաջացրել եւ արտացոլվել Արցախի հայերի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ մանկապարտեզներից մինչեւ ձեռնարկությունների աշխատանք։

«Եթե եղանակի տաքացումից հետո ջեռուցման հարցը հետին պլան մղվի, ապա տնտեսության եւ արդյունաբերության համար բացասական էֆեկտը միայն կշարունակի ուժեղանալ»,- նշեց պատգամավորը։  

  • Կիսվել: