երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքուն մեղադրել է ՄԱԿ ԱԽ-ի որոշ անդամ պետություններին կողմնակալության մեջ

Բաքուն մեղադրել է ՄԱԿ ԱԽ-ի որոշ անդամ պետություններին կողմնակալության մեջ

Բաքուն կողմնակալության մեջ է մեղադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամ պետություններին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը վերաբերում է նախօրեին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի ճանապարհին իրավիճակի քննարկմանը։

«Ադրբեջանը ևս մեկ անգամ կոչ է անում այդ պետություններին պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունից և միջազգային իրավունքից բխող պարտավորությունները, զերծ մնալ միջազգային մակարդակով ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած հայտարարությունից», - ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանը կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Հայաստանին պատասխանել Ադրբեջանի առաջարկին։

Նշենք, որ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում անդամ երկրների մեծամասնությունը հանդես եկան Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքի անվերապահ բացման կոչով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: