կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելգորոդի հրթիռակոծության ապակցությամբ Ռուսաստանը պահանջում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել

Բելգորոդի հրթիռակոծության ապակցությամբ Ռուսաստանը պահանջում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել

Բելգորոդի հրթիռակոծության ապակցությամբ Ռուսաստանը պահանջում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել, հայտնում են ԶԼՄ-ները:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը՝ Ուկրաինան հարվածել է Բելգորոդին երկու ՛՛Օլխա՛՛ հրթիռներով՝ արգելված կասետային զինամթերքով, ինչպես նաև չեխական արտադրության Vampire հրթիռներով: 

՛՛ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռների մեծ մասը: Կիևի ռեժիմը փորձում է ուշադրությունը շեղել ռազմաճակատում կրած պարտություններից, հրահրել մեզ պատասխան գործողությունների՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրետակոծության հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ևս 108 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, տուժել է։

ՌԴ ԱԻՆ-ն իր հերթին արձանագրել է 10 հրդեհ, որոնք ամբողջությամբ մարվել են։ Վնասվել է մոտ 40 քաղաքացիական օբյեկտ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ իր երկիրը Բելգորոդի հրթիռակոծության ապակցությամբ պահանջում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել։ 

՛՛Բելգորոդի ահաբեկչությունը քննության առարկա կդառնա ՄԱԿ-ի ԱԽ-ում՛՛, - ասել է նա և հավելել,- ՛՛Ահաբեկչության հետևում կանգնած է Բրիտանիան, որը, համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ, դրդում է Կիևի ռեժիմին ահաբեկչական գործողությունների՝ գիտակցելով, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան է դիմել4 ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ գումարելու խնդրանքով՝ քննարկելու Ռուսաստանի հրթիռային հարձակումը:

  • Կիսվել: