Բագրատ Սրբազանն ու համակիրները չեն կարողանում առաջ շարժվել. ոստիկանները փակել են ճանապարհը
Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։
Ինչպես հայտարարել է ոստիկանապետը՝ փողոցը փակ է լինելու մինչև 22:00:
Բագրատ Սրբազանի հարցին, թե ում են ծառայում ոստիկանները, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենք ծառայում են ժողովրդին եւ հայրենիքին:
Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում անցկացվում էր միջոցառում, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի էր ունենում բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:
Ակցիան այս պահին էլ շարունակվում է, թեև Փաշինյանն արդեն հեռացել է Օպերայի շենքից: Այժմ Բագրատ Սրբազանն ու համակիրները ցանկանում են շարժվել դեպի Սուրբ Աննա եկեղեցի, սակայն ոստիկանները փակել են ճանապարհը: