չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Բացարկ ենք հայտնել մի դատավորի, որը քավոր-սանիկական հարաբերություն ունի Քյարամյանի հետ. Մելիքյան

Բացարկ ենք հայտնել մի դատավորի, որը քավոր-սանիկական հարաբերություն ունի Քյարամյանի հետ. Մելիքյան

Արմեն Աշոտյանի գործով կալանքի որոշումը բողոքարկվել է Վերքննիչ դատարան և գործը ընկել է մի դատավորի մոտ, որը Քննչական կոմիտեի ղեկավարի ոչ միան մտերիմ ընկերն է, այլև քավոր-սանիկական հարբերություններ ունեն. Արմեն Աշոտյանի դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Երբ հետևում ենք Արգիշտի Քյարամյանի ծառայողական առաջխաղաղացումներին, տեսնում ենք, որ որտեղ Արգիշտի Քյարամյանը գնացել է, այնտեղ էլ փոխադրել է։ Սա բացարկի հիմք է՝ հաշվի առնելով, որ շատ «տարօրինակ պայմաններում» այս գործը քննել և ավարտել է ՔԿ-ն, և մենք բացարկ ենք ներկայացրել այն դատավորին, որի վարույթում է գործը։ Մենք հայտարարում ենք՝ եթե բացարկը չընդունվի, վաղը Վերաքննիչ բողոքը հետ ենք վերցնելու, որովհետև համարում ենք զրոյական է արդարության հասնելու մեր շանսը»,-ասաց նա։  

  • Կիսվել: