հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները չեն քննարկել մանդատները վայր դնելու հարցը

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները չեն քննարկել մանդատները վայր դնելու հարցը

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները մանդատները վայր դնելու շուրջ քննարկում չեն ունեցել, այս մասին Aysor.am-ին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ազգային ժողովի գործունեության օրակարգի մեջ այդ գործառույթը կա, անհրաժեշտ պահին, երբ իրավիճակը դրան հասած կլինի, կարծում եմ, որ կարող է լինել, բայց մինչև հիմա մենք դրա վերաբերյալ քննարկում չենք ունեցել», - նշեց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք՝ «Փաստ» թերթը գրել էր, թե թերթին պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ մինչև տարեվերջ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հնարավոր է՝ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները։ 

  • Կիսվել: