շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԺ փոխխոսնակը Չինաստանին և Վրաստանին կոչ է արել դատպարտել Ադրբեջանի գործողությունները

ԱԺ փոխխոսնակը Չինաստանին և Վրաստանին կոչ է արել դատպարտել Ադրբեջանի գործողությունները

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Չինաստանին և Վրաստանին կոչ է արել  խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։

"Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։

Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցող հայտարարությունների մասին, որը ստեղծում է լրացուցիչ լարվածություն, ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգությունը:

Կոչ եմ արել մեր գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի ղեկավարության և նրա դաշնակիցի կողմից անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները",- ասվում է  գրառման մեջ։

  • Կիսվել: