շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
ԱԺ նիստը սկսելու համար քվորում  չապահովվեց

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

 ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց:  Գրանցվեց 10 պատգամավոր:

Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ քվորում չկա, ինչը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն նշանակում է, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:

Նշենք, որ երեկ ևս քվորում չապահովվելու պատճառով նիստ տեղի չունեցավ, գրանցվել էր 12 պատգամավոր։

  • Կիսվել: