չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԱԺ-ն ընդունեց պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը

ԱԺ-ն ընդունեց պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը

60 կողմ, 21 դեմ, 5 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության նպատակն է մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը ապահովել այդ անձանց՝ նվազագույն ամսական աշխատավարձին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը:

Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից: 

  • Կիսվել: