շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱԺ-ն քննարկում է Ադրբեջանի զինված հարձակումը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը

ԱԺ-ն քննարկում է Ադրբեջանի զինված հարձակումը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում այս պահին քննարկվում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հայտարարության նախագիծը կազմվել է խորհրդարանի բոլոր խմբակցությունների կողմից։ Ըստ հայտարարության նախագծի, ՀՀ ԱԺ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը։

«Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյության համար, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար, ուստի հայկական Զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողությունները ուղղված են այս վստանգի չեզոքացմանը», -նշվում է հայտարարության տեքստում։

  • Կիսվել: