ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանն այսօր քննարկեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Նրա խոսքով, փաթեթը լրամշակվել է, իրականացվել են տեխնիկական որոշ փոփոխություններ:

Նախագծի քվեարկությունը վաղն է:

Նշենք՝ նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանի կողմից արդեն իսկ նշանակված հանրաքվեն կարող է չեղարկվել, որը կարող է տեղի ունենալ բացառապես արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Քվերարկության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց, ուստի խմբակցությունը չմասնակցեց  քվեարկությանը։

Նախագծին միայն կողմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունը։

Քվեարկությունից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խորհրդարանը կողմ քվերարկեց հակասահմանադրական օրենքի։

«Սահմանադրոթյան 208-րդ հոդվածում հանրաքվեի մասով միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու, հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա, նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ, հունիս ամիսը, կամ, ասենք, Նոր տարին: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն, հայտնելով հստակ դիրքորոշում, քվերակել է դեմ, այդ տրամաբանությամբ եկեք չեղարկենք հունիս ամիսը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

  • Կիսվել: