ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ խորհուրդի արտահերթ նիստում կքննարկվի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

ԱԺ խորհուրդի արտահերթ նիստում կքննարկվի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

Հուլիսի 14-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։

Նիստը հրավիրվել է 18:30-ին:

Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։

«Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այդ ցանկում չկան։

  • Կիսվել: