երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ երկու պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ

ԱԺ երկու պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ

Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 10-ին կարգադրություն է ստորագրել․

«1. Կայուն զարգացմանը նվիրված խորհրդարանական ֆորումին մասնակցելու նպատակով 2023 թվականի հուլիսի 17-20-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ եւ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

 

  • Կիսվել: