ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ազատության հրապարակը դարձնել շտաբ, ջոկատներ կազմել, մի խումբը կգնա մի պատգամավորի հետևից, մյուսը՝ մի ոստիկանի․ Մանուկյանը ներկայացրեց առաջիկա քայլերը

Ազատության հրապարակը դարձնել շտաբ, ջոկատներ կազմել, մի խումբը կգնա մի պատգամավորի հետևից, մյուսը՝ մի ոստիկանի․ Մանուկյանը ներկայացրեց առաջիկա քայլերը

Ես դիմելու եմ իմ գործընկերներին, որ մյուս շաբաթվա, կամ էն մյուս շաբաթվա ընթացքում մենք Երեւանից հարյուրավոր մեքենաներով գնանք Սյունիք. թող դիմացինը իմանա, որ մեր ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար: Այս մասին Ազատության հրապարակում հանրային հավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Եկեք այս հրապարակը դարձնենք մեր շտաբը, ամեն օր, ես ինքս գոնե երկու ժամ 5-7-ը, կլինեմ այստեղ: Եկեք հավաքվենք, քննարկենք: Պարտադիր չի հանրահավաք անենք:

Մեզ պետք է, որ ամեն մի թաղում, կոլեկտիվում ստեղծեն կոմիտեներ, ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները, հարեւանների հետ, խմբեր կազմեք, ջոկատներ կազմեք, մեր կենտրոնը այստեղ կլինի: Մի խումբը կգնա մի պատգամավորի հետեւից, մի խումբը կգնա մի ոստիկանի հետեւից»,-ասաց նա:

  • Կիսվել: