ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսպիսի դաժան ոստիկանություն երբեք չեմ տեսել. Վազգեն Մանուկյան

Այսպիսի դաժան ոստիկանություն երբեք չեմ տեսել. Վազգեն Մանուկյան

Մենք ոստիկանների շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որն այսօր տեսա, երբեք չէր եղել։ Այս մասին այսօր Ոստիկանության շենքի դիմաց ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց. ՛՛Այդ ո՞ւմ եք դուք պաշտպանում։ Մինչեւ վերջ պատասխան եք տալու։ Մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը եւ այլն, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը։ Այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել՛՛։

Նշենք, որ այս պահին էլ ընթանում է Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության երթը:

Հիշեցնենք, որ ժամը 13։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 57 քաղաքացի:

  • Կիսվել: