շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքը «հետազոտական» կենտրոն է բացել. Լինդսի Սնել

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքը «հետազոտական» կենտրոն է բացել. Լինդսի Սնել

Ադրբեջանի կառավարության կողմից թույլատրված, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքը բացել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների և թյուրքական կենտրոն»: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է լրագրող Լինդսի Սնելը:

Նա նշել է. «Ադրբեջանի կառավարության կողմից թույլատրված, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքը բացել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների և թյուրքական կենտրոն», որտեղ ուսուցիչները կիմանան, թե ինչպես ուսանողներին դասավանդել Արևմտյան Ադրբեջանի «ճշմարտությունները»: Սա Հայաստանն է»:

Լրագրողը նաև հրապարակել է Հայաստանի քարտեզով և կեղծ ադրբեջանական տեղանուններով այսպես կոչված «կենտրոնի» տեսանյութը։

  • Կիսվել: