հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօրվա ընդդիմությունը մեզ հետ միասին խրամատ փորելու փոխարեն, պահանջում են Արսեն Թորոսյանի հրաժարականը․ Հրաչյա Հակոբյան

Այսօրվա ընդդիմությունը մեզ հետ միասին խրամատ փորելու փոխարեն, պահանջում են Արսեն Թորոսյանի հրաժարականը․ Հրաչյա Հակոբյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԱԺ ամբիոնից այսօր հիշեց այն ժամանակները, երբ ինքը և ներկայիս իշխանությունը ընդիմադիր էր։

«2016 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և հետո Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն էր, բայց երբևէ ես չեմ հիշում, որ ՔՊ-ն պահանջի օրինակ՝ Պաշտպանության նախարարի կամ այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը։ Փոխարենը ՔՊ-ն գնաց Մարտակերտ և մոտ մեկ ամիս խրամատ փորեց Մարտակերտում։ Իսկ այսօրվա ընդդիմությունը մեզ հետ միասին խրամատ փորելու փոխարեն, պահանջում են Արսեն Թորոսյանի հրաժարականը, ինչը անընդունելի է», -հայտարարեց Հրաչյա Հակոբյանը։

Այնուհետև պատգամավորը հորդորեց քաղաքացիներին կրել դիմակներ, քանի որ դիմակ կրելը կարող է փրկել մարդու կյանքը։

  • Կիսվել: