երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Այսօր քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ, այլ ուժերը կենտրոնացնելու․ Լիլիթ Մակունց

Այսօր քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ, այլ ուժերը կենտրոնացնելու․ Լիլիթ Մակունց

Ամբողջ խնդիրը նրանում է, որ այսօր քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելը չէ, ոչ իշխանական, ոչ ընդիմադիր։ Այս պահին ուժերը կենտրոնացնելու եւ մոբիլիզացնելու ժամանակն է, որը բխում է ՀՀ քաղաքացիների առողջության եւ ապրելու իրավունքից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը։

Լրագրողի հարցին, որ օրեր առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ արտակարգ դրության օրերին իշխանության վարկանիշն անկում է ապրել, դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը, Մակունցը պատասխանեց.

«Այսօր մարդկությունը մեծ մարտահրավերի առջեւ է կանգնած եւ աշխարհի բոլոր պետությունները, որոնք պայքարում են համավարակի դեմ, բոլոր իշխանություններին այդ առումով մարտահրավեր է նետված եւ բոլոր պետություններն անցնում են շատ դժվար ճանապարհով եւ անկախ նրանից, թե ինչպիսի հզոր տնտեսություն, առողջապահական համակարգ  ունեն, բոլորն անխտիր անցնում են դժվարությւունների միջով եւ այդ առումով ՀՀ–ն նույնպես բացառություն չէ»։

Անդրադառնալով արտակարգ իրավիճակի պայմաններում ընդդիմության քննադատությանը եւ դրան հաջորդած իշխանության տված որակմանը, որ դա դավաճանական մոտեցում է, նա նշեց․

«Քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակներից հնչում է, թե ինչո՞ւ է անընդունելի նման հայտարարություններ անել արտակարգ դրության իրավիճակում։ Ուզում եմ հիշեցնել Սահմանադրության 115–րդ հոդվածը 4–րդ կետով, ասում է, որ նույնիսկ քննարկումն այդ առումով ընդունելի չէ եւ հետեւաբար նման իրավիճակում, կապ չունի, թե քաղաքական առանձին ինչ օրակարգեր կարող ենք ունենալ։ Առաջարկությունների հետ կապված, պարետատունն իհարկե ստանում է առաջարկներ, թե որ հատվածն է ընդունվում, որը մեժվում եւ ինչ պատճառով, դուք հարցը պետք է ուղղեք պարետատանը, բայց իմ ունեցած տեղեկություններով այդ առաջարկների մի մասը տեղ է գտնում որոշումներում»,– ասաց նա։

 

  • Կիսվել: